Վրաստանը հյուրընկալելու է Եվրոպայի խորհրդի «նախապատմական լեռնային մշակույթի ուղղի» վեհաժողովը
2020 թվականին Վրաստանը հյուրընկալելու է Եվրոպայի խորհրդի «նախապատմական մշակույթի ուղղու» 10-րդ գլխավոր վեհաժողովը:
Վրաստանի կրթության և մշակույթի նախարարության լրատվությամբ,որոշումն ընդունվել է հոկտեմբերի 25-ին, Իտալիայի Վալքամոնիկա քաղաքում, որտեղ տեղի է ունեցել 9-րդ գլխավոր վեհաժողովը, որին ներկա են գտնվել Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության պատվիրակության անդամները:
Վրաց գիտնականները հանդիպման շրջանակներում ներկայացրել են շնորհանդես լեռների մշակույթի ուղղությամբ Վրաստանում ծրագրված ակտիվությունների և հաջողությունների մասին: