Վրաստանը հյուրընկալելու է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը. Եզրափակիչը տեղի կունենա Բաթումիում
Վրաստանը կլինի 2023 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության տանտերերից մեկը, այս մասին տեղեկությունը հրապարակված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Եվրոպայի մինչև 21 տարեկանների 24-րդ առաջնությունը կանցկացվի երկու երկրներում: Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողներին կհյուրընկալեն՝ Վրաստանն ու Ռումինիան: Եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմինը այս որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, գործադիր կոմիտեի նիստում:
16 եվրոպական թիմեր կբաժանվեն չորս խմբի: Յուրաքանչյուր երկիր կհյուրընկալի երկու խումբ: Ըստ առաջնության կանոնակարգի, երկու հյուրընկալող երկրները ՝ Վրաստանը և Ռումինիան, խաղալու են եզրափակիչ փուլում, առանց որակավորման փուլ անցնելու:
Եվրո 2023-ի պատանեկան թիմերի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Բաթումի մարզադաշտում, իսկ բացման հանդիպումը կանցկացնի Ռումինիայում: Խմբային հանդիպումները կանցկացվեն 4 մարզադաշտերում, այդ թվում Բաթումիում, Փոթիում և Թբիլիսիում (Բորիս Պայճաձեի – Դինամո Արենա և Միխեիլ Մեսխի մարզադաշտը):