Վրաստանը Հունաստանի մոտ ձեռք է բերել միավոր - Կվարացխելիան կրկին աչքի է ընկել (վերլուծություն/տեսանյութ) #1TVSPORT
Վրաստանը Հունաստանի մոտ ձեռք է բերել միավոր - Կվարացխելիան կրկին աչքի է ընկել (վերլուծություն/տեսանյութ) #1TVSPORT

Աշխարհի առաջնության ընտրական փուլում երկու հիասթափեցնող պարտություններից հետո, երբ Վիլի Սանյոլը Հունաստանի դեմ խաղում անվանեց Վրաստանի հավաքականի կազմը, պարզ դարձավ, որ նա չի դավաճանում իր ընտրությանը և, ըստ էության, վստահում է այն խաղացողներին, ովքեր մեկնարկային կազմում էին Իսպանիայի դեմ խաղում: Տեղի է ունեցել միայն մեկ փոփոխություն. Վակո Գվիլիային փոխարինեց Գիորգի Աբուջանիան:

Փոփոխված Հունաստան

Ինչի՞ կհասներ Վրաստանը Հունաստանի հետ և արդյո՞ք կկարողանար առաջին միավորը վաստակել ընտրական փուլում: Հույները նախապես հայտարարեցին, որ պատրաստվում են գրոհել հենց առաջին րոպեներից, հյուրերին իրենց ուժը ցույց տալու համար: Հաղթանակը նրանց թույլ կտար հասնել խմբի առաջնորդին: Ջոն վան Սխիպը Իսպանիայի հետ թիմին խաղացրեց 4-1-4-1 սխեմայով, իսկ Վրաստանի հետ 4-2-3-1, ուստի փոխարինեց չորս խաղացողի. Ձախ պաշտպան Ցիմիկասին փոխարինեց Յանուլիսով, կազմից հեռացրեց նաև կենտրոնական կիսապաշտպան Մանդալոսին և երկու թևերի գրոհիչներին `Լիմնիոսին (աջից) և Մասուրասին (ձախից): Երկու կենտրոնական կիսապաշտպանների առջևում հոլանդացի մարզիչը կանգնեցրել էր երեք հարձակվողների և կենտրոնական հարձակվող Պավլիդիսին, ով Հոնդուրասի հետ ընկերական խաղում դուբլի հեղինակ էր դարձել:

 

Առանց գոլի խաղակես

Խաղը սկսվեց ծանր ու հույների առավելությամբ: Տանտերերը տուգանքներով փորձում էին խափանել վրացիների գրոհները, հատկապես նրանք կոպիտ էին Կվարացխելիայի նկատմամբ, և նրան միշտ պահում էին երկու հոգի: Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 8-րդ րոպեին, երբ Յանուլիսի և Ֆորտունիսի զարգացրած գրոհից հետո Ցոլիսը մոտ տարածությունից վրիպես և մենք փրկվեցինք ակնհայտ գոլից:

Վրաստանի հավաքականը աստիճանաբար շտկեց իրավիճակն ու գրոհեց: 28-րդ րոպեին, Գիորբելիձեի գեղեցիկ դրիբլինգից հետո, Կվարացխելիան շարունակեց գրոհը ձախ թևից, 5 պաշտպանի շրջանցեց և անցնելով աջ թև հարվածեց, բայց պաշտպանը ծածկեց հարվածը. Հույները փրկվեցին իրական վտանգից:

39-րդ րոպեին Ֆորտունիսը գրոհեց, գնդակը դիպավ պաշտպանին, իսկ Լորիան հուսալի խաղաց: Դրան հաջորդեց Վրաստանի հավաքականի գրոհը, որը Կիտեիշվիլին փորձեց պսակել, բայց պաշտպանը կանխեց դա: Թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվով:

Առաջին խաղակեսում Վրաստանի հավաքականին հաջողվեց կանգնեցնել մրցակցի գրոհները և կարողացավ մեծացնել ճնշումը տանտերերի վրա: Բայց պետք էր ավելի զգույշ լինել պաշտպանությունում:

Երկու գոլ

Երկրորդ խաղակեսում Վրաստանն ավելի լավն էր: Կիտեիշվիլին լավ էր խաղադաշտի կենտրոնում, իսկ հարձակման ժամանակ Կվարացխելիան ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում: 67-րդ րոպեին Վրաստանի հավաքականը վտանգավոր գրոհ ձեռնարկեց. Կակաբաձե-Լոբժանդձեի գրոհը շարունակեց Կիտեիշվիլին, որի դեմ խաղի կանոնները խախտեց Պապադոպուլոսը և նշանակվեց վտանգավոր տուգանային: Աբուրջանայի հարվածը հետ մղեց դարպասապահ Վլախոդիմոսը: 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Քվիլիթաիան սրեց գրոհը, տուգանային հրապարակում շրջանցեց պաշտպանին սակայն չկարողացավ հարվածել:

Մի խոսքով, Հունաստանի հավաքականը ոչինչ չէր կարողանում ձեռնարկել հարձակման ժամանակ և նրանք առանց վարանելու կրկին օգնեց մեր պաշտպանը: Կակաբաձեն ցանկանում էր հետ մղել եզրից կատարած փոխանցումը, սակայն գնդակը ուղարկեց սեփական դարպաս: Դա խաղից դուրս ընկած մի պահ էր, բայց այդպիսի դժբախտությունն աներևակայելի էր:

Չնայած դրան Խվիչան հավասարեցրեց հաշիվը: Մեր աստղը շրջանցեց պաշտպանին և մտնելով տուգանային գտնդակն ուղարկեց դարպասապահից աջ անկյուն 1-1:

86-րդ րոպեին հարվածից հետո Հունաստանի դարպասը փրկեց դարպասապահը: Վերջին վայրկյաններն անցան մեր հարձակումների ֆոնին, հույները պաշտպանվում էին, ի վերջո, հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով և կարելի է ասել, որ մեր երկրպագուները հերթական հիասթափությունն ապրեցին, քանի որ «խաչակիրները» ավելի լավ տեսք ունեին, քան տանտերերը: Բայց դա խմբում առաջին միավորն էր, որը մեզ շատ ինքնավստահ դարձրեց:

Հունաստան-Վրաստան 1-1

Գոլեր՝ 1-0 կակաբաձե (76 ավտոգոլ), 1-1 Կվարացխելիա (78)

Սալոնիկի – «Տումբա» մարզադաշտ

Հունաստան (4-3-3) ՝ Վլախոդիմոս – Բակակիս (42. Մանիաս), Պապադոպուլոս, Ցավելաս, Յանուլիս – Զեկա, Բակասետաս (70. Յակումակիս), Բուխալակիս (87. Սոֆիս) – Զոլիս (46. Լինիոս), Ֆորտունիս, Պավլիդիս (70. Մասուրաս):

Գլխավոր մարզիչ – Ջոն Վան Սխիպ

Վրաստան (4-3-3) ՝ Լորիա – Կակաբաձե, Կաշիա, Դվալի, Գիորբելիձե – Աբուրջանիա (74. Գվիլիա), Կանկավա – Լոբժանիձե (84. Ջիղաուրի), Կիտեիշվիլի (84. Կվեկվեսկիրի), Կվարացխելիա,, – Զիվզիվաձե (63. Քվիլիթաիա):

Պահեստայիններ ՝ Մամարդաշվիլի, Կուպատաձե, Կոբախիձե, Կոբոուրի, Ազարով, Չաբրաձե, Կվեկվեսկիրի, Գվիլիա, Պարունաշվիլի, Ջիղաուրի, Բերիձե, Քվիլիթաիա

Գլխավոր մարզիչ ՝ Վիլի Սանյոլ

Գլխավոր մրցավար՝ Շիմոն Մարկինիակ (Լեհաստան):

Զգուշացումներ. Աբուրջանիա (15), Ֆորտունիս (60), Կիտեիշվիլի (62), Պապադոպուլոս (67), Յակումակիս (71), Ցավելաս (73), Զեկա (80), Կանկավա (90+1)