Վրաստանը հնարավորությունների երկիր է և ոչ թե հեղաշրջումների, որը թողել ենք նախկինում. Գիորգի Գախարիա
Նրանք մի քանի անգամ փորձել են տապալել իշխանությունը, և ոչինչ չի ստացվել, այս անգամ նույնպես չի ստացվի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Այս մեկնաբանությամբ Գիորգի Գախարիան արձագանքել է Վանո Մերաբիշվիլիի այսօրվա հայտարարությանը:
Գախարիայի խոսքով, կառավարության նպատակը վաղվա օրն է, ապագան, ուժեղ Վրաստանը, որը հնարավորությունների երկիր է, այլ ոչ թե հեղաշրջման կամ տապալման:
«Ես չէի ցանկանում այսօր խոսել այս մասին, սակայն կրկին հաստատվում է, որ «Միացյալ ազգային շարժում»-ը երեկվա օրն է, մենք պետք է մտածենք վաղվա օրվա մասին, մենք պետք է աշխատենք, որպեսզի այս երկիրը դառնա ոչ թե մարտահրավերների և հեղաշրջումների, այլ երիտասարդների համար հնարավորությունների երկիր: Ընդհանրապես, դա երեկվա բռնության օրն է, այսօր, ազատության առաջին րոպեներին, մարդը ասաց, որ կտապալեմ, այլ ոչ թե կավարտեմ կամ նույնիսկ փոխեմ: Եկեք պայմանավորվենք, մենք նայում ենք դեպի ապագա: Նրան մի քանի անգամ տապալելու փորձեր կատարել են և ոչինչ չի հաջողվել: Այս անգամ էլ չի ստացվի: Մեր նպատակը նպատակը վաղվա օրն է, ապագան, ուժեղ Վրաստանը, որը հնարավորությունների երկիր է, այլ ոչ թե հեղաշրջման կամ տապալման»,- ասել է Գիորգի Գախարիան:
Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին քրեակատարողական հիմնարկը լքել է այսօր:
Ինչպես նա հայտարարել է բանտի մոտ, գործող իշխանություններին տապալելուց հետո այս բանտի դռները լայնորեն կբացվեն քաղբանտարկյալների համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan