Վրաստանը հայտնվել է աշխարհում ամենաէժան երկրների տասնյակում: Վարկանիշը կազմել է MoveHub բրիտանական ընկերությունը:
Հեղինակների մեկնաբանմամբ, վարկանիշը ստեղծելիս նրանք օգտվել են Numbeo-ի տվյալներից, որոնք կազմում են տարբեր քաղաքների և երկրների կյանքի չափանիշները: Տվյալների բազան միավորում է տարբեր երկրներում սպառողական գների մասին տեղեկություն:
Վարկանիշի համաձայն, Եվրոպայում ամենաէժան կյանքը Ուկրաինայում է, երկրորդ տեղում է Կոսովոն, իսկ երրորդ տեղում՝ Վրաստանը:
Աշխարհի ամենաէժան պետությունների միջև առաջինը Պակիստանն է: Հնգյակում են Եգիպտոսը, Հնդկաստանը և Թունիսը: Վրաստանն այս դեպքում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը:
Ամենաթանկ կյանքը Բերմուդյան կղզիներում է, այդ առումով երկրորդ տեղում է Շվեյցարիան, որին հետևում են Իռլանդիան, Նորվեգիան և Բահամյան կղզիները: