Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ, մենք Ուկրաինայի կողքին ենք. Դավիթ Զալկալիանի
Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ, մենք Ուկրաինայի կողքին ենք. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին նույնպես միացել է «Twitter» սոցիալական ցանցում՝ #StandWithUkraine մեկնարկած արշավին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ։

«Որևէ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգելն ամբողջությամբ անընդունելի է։ Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ: Մենք Ուկրաինայի կողքին ենք»,- գրել է Դավիթ Զալկալիանին Twitter-ի իր էջում։