Վրաստանը Գերմանիայից ստացել է բժշկական օգնություն: Լուգարի լաբորատորիայում բժշկական բեռի փոխանցմանը ներկա են գտնվել Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը, բժշկական կցորդը և Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Մոլեկուլային թեստերից բացի լաբորատորիային են փոխանցվել նաև սերոլոգիական թեստեր, որոնք մինչ այժմ Վրաստանում չեն եղել:
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, սա արագ թեստերի ճշգրիտ նմանությունն է, որը հնարավոր է իրականացնել ոչ թե լաբորատոր, այլև՝ դաշտային պայմաններում:
«Այսօր շատ կարևոր է Գերմանիայի օգնությունը: Օգտվելով առիթից, ցանկանում եմ Գերմանիայի կառավարության դեսպանությանը, անձամբ դեսպանին և ռազմական կցորդին հայտնել շնորհակալություն: Տեղյակ եք, որ մենք 2013 թվականից ունենք շատ արդյունավետ համագործակցություն Բունդեսվերի միկրոբիոլոգիայի ինստիտուտի հետ, որը գտնվում է Մյունհենում: Սա աշխարհի խոշորագույն ինստիտուտներից է և նրանց հետ մենք իրականացնում ենք մեծ նախագծեր: Այսօրվա մեր ստացած թեստերն արագ թեստերի ճշգրիտ նմանությունն է, որը հնարավոր է իրականացնել ոչ թե լաբորատոր, այլև՝ դաշտային պայմաններում:
Ուրախ եմ, որ մեր կենտրոնը 2013 թվականից շատ արդյունավետ համագործակցում է Բունդեսվերի միկրոբիոլոգիայի ինստիտուտի հետ, որը գտնվում է Մյունհենում»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Նա շնորհակալություն է հայտնել նաև Վրաստանի արտաքին գերատեսչությանը և Մյունհենի հյուպատոսարանին, որոնք ապահովեցին բեռի Վրաստան փոխադրումը:
«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, նախարարին, նրա տեղակալին, Ալեքսանդրե Խվթիսիաշվիլուն և ողջ թիմին, ինչպես նաև Մյունհենում մեր հյուպատոսարանին, որոնք ապահովեցին բեռի Վրաստան փոխադրումը»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Ինչպես նշել է Հուբերտ Քնիրշը, Գերմանիայից տեղափոխվել է թեստերի նյութ, որը հատկացված է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի համար:
«Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, երբ Վրաստան է փոխադրվել թեստերի խմբաքանակ: Թեստերը հատկացված են Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի համար: Այստեղ հրաշալի ժողովուրդ է աշխատում, այդ թվում, պրոֆեսոր Գամղրելիձեն: Գերմանիայի միկրոբիոլոգիայի ինստիտուտը Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ ունի բազմամյա համագործակցության փորձ: Այս համագործակցությունը կարևոր է ճգնաժամի պահին»,- հայտարարել է Հուբերտ Քնիրշը: