Վրաստանը Գերմանիայի կառավարությունից կստանա 90 միլիոն եվրո օգնություն
Վրաստանը ևս մեկ դոնորի հետ կնքել է ֆինանսական օգնություն ստանալու մասին պայմանագիր:
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ, այսօր, Գերմանիայի վերակառուցման վարկային բանկի հետ կնքվել է 90 միլիոն եվրո ստանալու մասին պայմանագիր:
Նրանց փոխանցմամբ, համաձայնագիրն աստորագրել են Վրաստանի ֆինանսաների նախարար Իվանե Մաճավարիանին և Վերակառուցման վարկային բանկի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Կլաուս Ֆայգելը: Նշված ֆինանսավորումը բյուջետային աջակցություն է և ուղղված է լինելու կորոնավիրուսի համավարակի հետևանքների վերացմանը:
«Հատկանշական է, որ Գերմանիայի վերակառուցման վարկային բանկի հետ կնքված պայմանագիրը մի մասն է այն ֆինանսական աջակցության, որը Վրաստանի կառավարությունն ստացել է գործընկեր միջազգային դոնոր կազմակերպություններից՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»,- հայտարարում են նախարարությունում: