Վրաստանը եվրոպական էներգոցանցին հնարավոր է, միանա Սև ծովով անցնող ստորջրյա էլեկտրափոխանցող գծով

Վրաստանը եվրոպական էներգոցանցին հնարավոր է, միանա Սև ծովով անցնող ստորջրյա էլեկտրափոխանցող գծով:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել է Grossenergygroup ընկերության ներկայացուցիչ Իրակլի Տղեբուչավան, արդեն անցկացվել է նախագծի նախնական տեխնիկական և տնտեսական ուսումնասիրումը: Քննարկվել է Բուլղարիայի և Ռումինիայի հետ կապող գիծը: Շինարարության արժեքը կլինի հավանաբար ավելի քան 3 միլիարդ դոլար:

Նախագծի հայեցակարգին աջակցում է «Վրաստան-Եվրամիության բիզնես խորհուրդը»: