Վրաստանը և Ուկրաինան համաձայնել են «օրենքով գողերի» և թմրահանցանքի դեմ համատեղ պայքարի շուրջ (վիդեո)

Վրաստանը և Ուկրաինան համաձայնել են «օրենքով գողերի» և թմրահանցանքի դեմ համատեղ պայքարի շուրջ: Այս մասին որոշումը կայացրել են Ուկրաինայի և Վրաստանի ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը կայացել է Կիևում: Տեղեկությունը տարածում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը:

Ինչպես հայտարարել է Արսենի Ավակովը Գիորգի Գախարիայի հետ բանակցություններից հետո, գլխավոր խնդիր են մնում մեղավորների նույնականացումը, տեղեկության օպերատիվ կերպով փոխանակումը և «օրենքով գողերը»:

«Ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ Վրաստանից երկար ժամանակ չէինք կարող ստանալ ձերբակալված անձանց մասին տեղեկություն: Մենք տեղյակ էինք, որ ձերբակալել ենք քրեական հեղինակության, սակայն դրա հաստատումը Վրաստանից չունեինք»,- հայտարարել է Ավակովը:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության ղեկավարի տեղակալ Վյաչիսլավ Աբրոսկինը Գախարիայի Կիև այցի շրջանակներում, նախաձեռնվել է ստեղծել միջպետական աշխատանքային խումբ, որի անդամները կհամակարգեն կազմակերպված հանցանքի և «օրենքով գողերի» դեմ պայքարը: