Վրաստանը և Հայաստանը համատեղ հայտ են ներկայացրել 2029 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն ընդունելու համար #1TVSPORT
Վրաստանը և Հայաստանը համատեղ հայտ են ներկայացրել 2029 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն ընդունելու համար #1TVSPORT

Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել 2029 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն ընդունելու համար։

Այս մասին հայտնի է դարձել Երեւանում կայացած մամուլի ասուլիսում, որը համատեղ անցկացրել են Վրաստանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներ Լեւան Կոբիաշվիլին եւ Արմեն Մելիքբեկյանը։ Կողմերը ստորագրեցին համագործակցության հուշագիր և խորհրդանշական կերպով փոխանակվեցին վերնաշապիկներով։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Վրաստանը ընդունել է Մ-19 Եվրոպայի առաջնությունը, իսկ 2023 թվականին Ռումինիայի հետ միասին՝ Մ-21 Եվրոպայի առաջնությունը։

«Մենք երկու ընկերներ ենք, հարեւաններ և ֆուտբոլային պատմությամբ հարուստ երկիր։ Որոշել ենք, որ համատեղ հայտ կներկայացնենք 2029 թվականի աշխարհի առաջնության անցկացման համար։

Սա շատ կարևոր նախագիծ է, շուտով մենք դրա մասին պաշտոնական հայտարարություն կանենք։ Մենք երկուսս էլ նման մրցաշարեր անցկացնելու փորձ ունենք, և դա կօգնի մեր երկրներին ֆուտբոլի զարգացման գործում»,- ասել է Լևան Կոբիաշվիլին։