Վրաստանը և Ղազախստանը ստորագրել են 2026-2027 թվականների համագործակցության ծրագիր
Վրաստանը և Ղազախստանը ստորագրել են 2026-2027 թվականների համագործակցության ծրագիր

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրմեկ Կոշերբաևի հետ։

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության արդիական հարցեր։ Քննարկումը կենտրոնացած էր երկրների միջև հարաբերությունների խորացման և բարձր մակարդակի այցելությունների կարևորության վրա։

«Հատուկ ուշադրություն դարձվեց երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Կողմերը շեշտեցին Վրաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը «Միջին միջանցքի» զարգացման գործում։

Հանդիպման ավարտին արտաքին գործերի նախարարները ստորագրեցին Վրաստանի և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2026-2027 թվականների համագործակցության ծրագիր։

«Պաշտոնական այցի շրջանակներում Ղազախստանի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ», – ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։