Վրաստանը և ևս 13 երկիր, որոնց հետ կբացվեն սահմանները - Եվրամիության խորհուրդը հաստատել է ցանկը
Եվրամիության խորհուրդը պաշտոնապես հաստատել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիները հուլիսի մեկից կկարողանան մուտք գործել Եվրամիության տարածք:
Ցանկը հրապարակվել է Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքէջում:
14 երկրների թվում է նաև Վրաստանը:
Ինչպես ասվում է Եվրամիության հայտարարության մեջ, նշված ցանկը կվերանայվի յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ և կնորացվի ըստ հանգամանքների:
Այն երկրների ցանկը, որոնց համար Եվրամիությունը կբացի իր սահմանները, այպիսին է. Վրաստան, Մոնտենեգրո, Սերբիա, Կանադա, Ուրուգվայ, Ալժիր, Թունիս, Մարոկկո, Ռուանդա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայլանդ:
Եվրամիության խորհուրդը հանձնարարական է տալիս անդամ պետություններին, որ նշված երկրների համար բացվեն սահմանները:
Համաձայնեցված ցանկ չեն ընդգրկվել ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Բրազիլիան:
Բացի այդ, ցանկում է Չինաստանը, սակայն միայն այն պայմանով, եթե Չինաստանը նույնպես բացի սահմանը Եվրամիության քաղաքացիների համար:
Բացի այդ, ինչպես պարզաբանված է Եվրամիության խորհրդի մամլո հաղորդագրության մեջ, ցանկը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները. Համաճարակային իրավիճակը և կորոնավիրուսի տարածումը զսպող միջոցները, այդ թվում՝ ֆիզիկական հեռավորությունը, տնտեսական և սոցիալական կարծիքները:
Ինչ վերաբերում է համաճարակային վիճակին, երրորդ երկրները պետք է բավարարեն հետևյալ չափանիշները.
Վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի քանակաը 100 հազար բնակչի համար պետք է համապատասխանի Եվրամիության միջին ցուցանիշին կամ լինի դրանից պակաս
Նախորդ 14 օրերի ժամանակահատվածի հետ համեմատ, կորոնավիրուսի նոր դեպքերի միտումը պետք է լինի կայուն կամ նվազող: