Վրաստանը և Ավստրիան կնքելու են արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադարձ օգնության համաձայնագիր
Վրաստանը և Ավստրիան մոտ ապագայում կնքելու են արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադարձ օգնության համաձայնագիր:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, որոշումն ընդունվել է Ավստրիայում, Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլու և Ավստրիայի ներքին գործերի դաշնային նախարարության արտասահմանցիների ոստիկանության, պետական ճգնաժամի կառավարման և քաղաքացիական պաշտպանության խմբի ղեկավար Յոհան Բեզդեկայի հանդիպմանը:
Երկկողմ հանդիպմանը նշվել է, որ այն բանից հետո, երբ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կձևավորվի վարչապետի ենթակայության տակ գտնվող գերատեսչություն՝ կհզորացվեն դրա գործառույթները: Ամենօրյա ռիսկերը հաղթահարելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցության հզորացումը:
Գիորգի Մղեբրիշվիլու խոսքով, մոտ ապագայում ծառայությունը կանցկացնի դոնորների կոնֆերանս, որտեղ կընդգծվեն Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ապագա տեսլականը և անհրաժեշտությունները: