Վրաստանը և ԱՄՆ-ը կնքել են դրամաշնորհային համաձայնագիր, որը Վրաստանին կտրամադրի 67 մլն դոլլարի դրամաշնորհ, մինչև 330 մլն ավելացնելու հեռանկարով
Վրաստանը և ԱՄՆ-ը կնքել են դրամաշնորհային համաձայնագիր, որը Վրաստանին կտրամադրի 67 մլն դոլլարի դրամաշնորհ, մինչև 330 մլն ավելացնելու հեռանկարով

Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր, համաձայն որի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վրաստանին կտրամադրի մինչև 67 մլն դոլլարի դրամաշնորհ՝ այն 330 մլն դոլլարի հասցնելու հնարավորությամբ:

Վրաստանի կառավարության վարչությունում տեղի է ունեցել «Հանուն Վրաստանի կայուն զարգացման խթանման» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Համաձայնագիրը ստորագրեցին Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և «USAID» առաքելության տնօրեն Փիթեր Վիբլերը:

Արարողությունը բացեցին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: