Վրաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրոպային և ՆԱՏՕ-ին, ինչպես այժմ. Բիձինա Իվանիշվիլի
Վրաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրոպային և ՆԱՏՕ-ին, ինչպես այժմ. Բիձինա Իվանիշվիլի

Վրաստանը երբեք այսքան մոտ չի եղել Եվրոպային և ՆԱՏՕ-ին, ինչպես այժմ,- նշված հայտարարությունն արել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Նրա խոսքով, ակնհայտ է Վրաստանի առաջընթացը արտաքին ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ, խորացել է հարաբերությունը Վրաստանի ռազմավարական դաշնակից Ամերիկայի միացյալ նահանգների հետ:

«Գործարկվել է Եվրոպայի հետ ազատ առևտրի և անայցագրային ռեժիմ, որից օգտվել են բազմաթիվ մարդիկ: Զգալիորեն կայունացել և խորացել է հարաբերությունը մեր ռազմավարական դաշնակից Ամերիկայի միացյալ նահանգների հետ»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նրա գնահատմամբ, Վրաստանին հաջողվել է մասամբ դեէսկալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Դրա հետ մեկտեղ, Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ աշխարհում առկա գլոբալ մարտահրավերների պայմաններում, Վրաստանը կարողացել է ապահովել քաղաքացիների անվտանգությունը և խաղաղությունը:

Նշված հայտարարությունները Իվանիշվիլին արել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարին, որտեղ նրան ընտրել են կուսակցության նախագահ: