Վրաստանը ձևավորվում է որպես ժողովրդավարական պետություն, որը կարևոր ավանդ ունի միջազգային անվտանգության ապահովման գործում. Մայք Պոմպեո
Վրաստանը ձևավորվում է որպես ժողովրդավարական պետություն, որը կարևոր ավանդ ունի միջազգային անվտանգության ապահովման գործում. Մայք Պոմպեո

Անկախության վերականգնումից հետո, Վրաստանը ձևավորվում է որպես ժողովրդավարական պետություն, որը հիմնվում է քաղաքացիական հասարակության և ազատ շուկայական տնտեսությանը և որը կարևոր ավանդ ունի միջազգային անվտանգության ապահովման գործում,-ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի շնորհավորական նամակում, որը հրապարակված է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայք էջում:

Մայք Պոմպեոն ընդգծում է, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Վրաստանի, որպես ռազմավարական գործընկերոջ կարևորությանը:

Նրա խոսքով, վրաց զինվորականները ամերիկացի գործընկերների հետ միասին պայքարում են անվտանգության ապահովման համար:

ԱՄՆ-ի պետքարտուղարը սրտանց շնորհավորում է վրաց ժողովրդին անկախության օրվա առթիվ և նշում , որ Վրաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ ԱՄՆ-ի աջակցությունը անխախտ է: