Վրաստանը դասարանի լավագույն աշակերտն է և այդպես պետք է շարունակեք. Յոհաննես Հան
Վրաստանը դասարանի լավագույն աշակերտն է և այդպես պետք է շարունակեք. Յոհաննես Հան

Կարևոր է, Վրաստանը օգտագործի այն հնարավորությունները, որոնք երկրին առաջարկում է Եվրոպան և իրականացնի դրանց նյութականացում,- այս մասին Առաջին ալիքին հայտնել  է եվրոպական դրացիական և ընդլայնման շուրջ բանակցություներ հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

Եվրահանձնաժողովի հայտարարությամբ, արդեն նկատվում է դրական դինամիկա՝ Եվրոպայում վրացական ապրանքի արտահանման աճի ուղղությամբ:

«Կարևոր է, որ Վրաստանը օգտագործի այն հնարավորությունները, որոնք երկրին առաջարկում է Եվրոպան և իրականացնի դրանց նյութականացում: Դուք դասարանի լավագույն աշակերտն եք և այդպես պետք է շարունակեք»,- հայտարարել է Յոհաննեսը Հանը՝ Առաջին ալիքի հեետ զրույցում:

ԻՆչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, այս հայտարարությունները Յոհաննեսը Հանն արել է Բրյուսելում, եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստից հետո: Եվրահանձնակատարը կոմիտեի անդամների հետ զրուցել է Բալկանյանի երկրների և դրանց եվրոպական հեռանկարների մասին: