Վրաստանը բիզնես զբոսաշրջության ոլորտում ամենամեծ ֆորումներից մեկի՝ «M&I-ի» հյուրընկալող երկիրն է
2024 թվականին Թբիլիսիում կանցկացվի «M&ITbilisi 2024» գործարար զբոսաշրջության միջազգային հեղինակավոր ֆորումը, որը կազմակերպում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ լայնածավալ միջոցառմանը ներկա կլինեն ավելի քան 250 միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ։
«2023 թվականին Թբիլիսիում տեղի ունեցավ «Discover Georgia powered by M&I» ֆորումը, որտեղ ներկայացված էին շուրջ 60 միջազգային վաճառքի ընկերություններ։ Թիրախային երկրներում, Վրաստանի գործարար զբոսաշրջության ուղղությունը հանրահռչակելու նպատակով, Զբոսաշրջության ազգային վարչության կոնվենցիաների և ցուցահանդեսների բյուրոն մասնակցել է շուրջ 20 միջազգային ցուցահանդեսների, կոնֆերանսների և միջազգային միջոցառումների։
Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Դանիայում, Շվեդիայում, Կիպրոսում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Թայլանդում տեղի են ունեցել շնորհանդեսներ և գործնական հանդիպումներ՝ Վրաստանում լայնածավալ միջոցառումներ, համաժողովներ և ֆորումներ անցկացնելու նպատակով։
2023 թվականին Օսլոյում անցկացված «M&I» ֆորումում Վրաստանը ճանաչվել է լավագույնը ծառայություններ մատուցողը՝ 180 ընկերությունների շարքում»,- ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկատվության մեջ։