Վրաստանը Բեյրութի նավահանգստնում պայթյունի հետ որևէ ձևով կապելն անհիմն է. Ծովային տրանսպորտի գործակալություն
Բեյրութի նավահանգստնում պայթյունի հետ Վրաստանին որևէ ձևով կապելն անհիմն է,- այս մասին հայտարարում են Ծովային տրանսպորտի գործակալությունում:
Գերատեսչության փոխանցմամբ, պաշտոնատար անձինք օգոստոսի 4-ին Լիբանանի Բեյրութ մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառ էին անվանել տարիների ընթացքում պահած մեծ քանակությամբ ամոնիումի նիտրատի պահեստավորման անվտանգության նորմերի կոպիտ խախտման փաստը:
«Նշված նյութի Բեյրութի նավահանգստում էր հայտնվել հետևյալ ճանապարհով. 2013 թվականի սեպտեմբերին Լիբանանի նավահանգստային վերահսկման պետական տեսչության կողմից ձերբակալվել է Մոլդովայի բեռնատարը, որը 2750 տոննա ամոնիումի նիտրատ էր փոխադրում Վրաստանից (Բաթումիի նավահանգիստ) Մոզամբիկ (Բեյրա նավահանգիստ):
Լիբանանի պաշտոնական իշխանության փոխանցմամբ, նավի ձերբակալությունից, նավի սեփականատեր ընկերությունն իրեն հայտարարեց սնանկ և նավը, անձնակազմը և բեռը թողել Բեյրուլի նավահանգստում: Անձնակազմի անդամների թվում Վրաստանի քաղաքացիներին չեն եղել:
Բացի այդ, բոլորին հայտնի է, որ ամոնիումի նիտրատը տարիների ընթացքում Վրաստանի արտահանման ապրանքներից է և 2020 թվականին միայն Փոթիի նավահանգստից արտահանվել է 52 037 տոննա:
Նշված միջադեպի հետ Վրաստանը որևէ կերպ կապելն անհիմն է»,- հայտարարում են գործակալությունում: