Վրաստանը բարեփոխումների, ժողովրդավարության որակով և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջատարն է տարածաշրջանում. Սեր Ալեքս Դունկան
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դունկանը վաղը, նոյեմբերի 8-ին ժամանելու է Թբիլիսի և բացելու է Վրաստան-Բրիտանիա ռազմավարական բանակցության ՝ «ՈՒորդրոփի բանակցության» հինգերրորդ փուլը:
Վրաստանում Միավորված թագավորության դեսպանատան լրատվությամբ, Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարի այցը Վրաստան, ամրապնդելու է երկու երկրների միջև հարաբերությունները:
«Այս տարվա ՈՒորդրոփի ռազմավարական բանակցությունը առանձնահատուկ է, քանզի այս տարի Վրաստանը նշում է երկու կարևորագույն տարեթիվ – 100 տարի անկախության վերականգնումից և 10 տարի Վրաստան-Ռուսաստան պատերազմից:
Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայի և Վրաստանի կառավարությունների միջև հարաբերությունները լավագույն մակարդակի են: Բանակցությունը մեզ հնարավորություն կտա շարունակենք զրույցը տնտեսական կապերի ամրապնդման մասին, ինչպես նաև համագործակցության խորացման մասին՝ պաշտպանության ոլորտում»,-ասված է Վրաստանում Բրիտանիայի դեսպանատան հայտարարության մեջ:
Ինչպես այցը մեկնաբանելիս հայտարարելթ է Սեր Ալեքս Դունկանը, այս տարվա ՈՒորդրոփի ռազմավարական բանակցությունը հստակ արտահայտումն է այն բանի, որ Բրիտանիայի և Վրաստանի միջև հարաբերությունները ամեն տարի հստակեցվում են:
Նրա խոսքերով, ընթացիկ տարում Սոլսբերիում տեղի ունեցած հարձակումից հետո, Վրաստանը հստակ աջակցություն հայտնեց Մեծ Բրիտանիային, որի համար Միավորված թագավորությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan