Վրաստանը բարեփոխումների զարգացման ճանապարհին ունեցել է մեծ առաջընթաց. Սաուլի Նիինիստե
Վրաստանը բարեփոխումների զարգացման ճանապարհին ունեցել է մեծ առաջընթաց. Սաուլի Նիինիստե

Վրաստանը ոչ միայն Ֆինլանդիայի գործընկերն է, այլ նաև մեր երկրի բարեկամը,- այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի Հանրապետության նախագաճ Սաուլի Նիինիստեն Թբիլիսիում, Ազատության հրապարակում Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է Ֆինլանդիայի նախագահը, Վրաստանը բարեփոխումների զարգացման ճանապարհին ունեցել է մեծ առաջընթաց:

Նրա խոսքով, Ֆինլանդիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև աջակցում Ժնևի միջազգային բանացություններին և քննարկումներին:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ ողջունել այս նշանակալի օրվա կապակցությամբ: Մեր բարեկամ ազգին մաղթում եմ երջանկություն և հաջողություն: Մաղթում եմ, որ ձեր բարեկամների, մեզ հետ շարունակեք առաջընթացը»,- հայտարարել է Սաուլի Նիինիստեն: