Վրաստանը այսօր կստանա կես միլիոն արագ թեստ. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանն այսօր կստանա կես միլիոն արագ թեստ:
«Ինչպես գիտեք, այսօր շատ մարդիկ ջերմությամբ դիմում են կլինիկաներին: Պոլիկլինիկաներն ունեն արագ թեստեր, որպեսզի պարզեն անձը կովիդով հիվանդ է, թե ունի այլ շնչառական վարակ: Մենք պահուստում ունենք մոտ 400 000 «Փի Սի Ար» թեստ և մինչև 45 000 արագ թեստեր: Այսօր, ժամը 22:00-ին կստանանք կես միլիոն արագ թեստ: Ինչպես գիտեք, այս ուղղությունը, անցումը արագ ախտորոշման, ավելի ու ավելի է զարգանում ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: