Վրաստանը Ասիայի զարգացման բանկի դրամաշնորհի շրջանակներում կստանա «ՊՇՌ» թեստի սարք
Վրաստանը կստանա «ՊՇՌ» թեստի սարք, որը երկրին հնարավորություն կտա ավելացնել թեստավորումների թիվը,- այս մասին նշված է Ասիայի զարգացման բանկի տեղեկության մեջ:
Նրանց փոխանցմամբ, կորոնավիրուսի համավարակի տարածումից մինչ օրս Ասիայի զարգացման բանկն աշխատում է, որպեսզի անդամ զարգացող երկրներին ապահովի կենսական նշանակության բժշկական նյութերով և անձնական պաշտպանող սարքավորումներով:
«Կենտրոնական և Արևմտյան Ասիայի երկրների համար Ասիայի զարգացման բանկը 12 միլիոն դոլլար դրամաշնորհ է հատկացրել նշված նյութերը և սարքավորումները գնելու և բնակչությանը համավարակից պաշտպանելու գործում սեփական ներդրում ունենալու համար: Նշված դրամաշնորհի շրջանակներում Վրաստանը կստանա «ՊՇՌ» սարքավորում, որը երկրին հնարավորություն կտա ավելացնել թեստավորումների թիվը»,- նշված է տեղեկության մեջ: