Վրաստանը անցնում է փոքր չափսի բանտերի մոդելի վրա, ծրագրված է կառուցել մոտ 500 բանտարկյալի համար հաշվառված հաստատություններ
Վրաստանը անցնում է փոքր չափսի բանտերի մոդելի վրա, ծրագրված է կառուցել մոտ 500 բանտարկյալի համար հաշվառված հաստատություններ

Պենիտենցիալ համակարգը անցնում է փոքր չափսի բանտերի մոդելի վրա,-այս մասին խորհրդարանային կոմիտեների միավորված նիստին հայտարարել է, պատժակատարողության և պրոբացիայի նախարարի թեկնածու Կախա Կախիշվիլին:

Նրա խոսքերով փոքր չափսի բանտերը պարզ կառավարելի են:

«Որոշել ենք անցնել փոքր բանտերի մոդելին: Մշակվել և արդեն պատրաստ է նախագիծը, փոքր չափսի բանտերը հեշտ կառավարելի են: Միանման նախագծով, մենք սկսելու ենք կառուցել 500 մարդու համար հաշվառված բանտեր»,-հայտարարել է Կախա Կախիշվիլին:

Բացի այդ, ինչպես նշել է նախարարի թեկնածուն, կարևորն այն է, թե ինչ է առաջարկելու պետությունը պենիտենցիալ համակարգում մի քանի տարով հայտնված մարդուն, որ նա այլևս չհետաքրքրվի քրեական կուլտուրայով, կամ էլ այդ կուլտուրայի կրող անձանց հնարավորություն չտրվի ազդել իր վրա:

«Սրանք կլինեն բենեֆիտներ, որոնք կապված են լինելու ազատության հետ: Այսպիսով, մենք շատ շուտով մենք ներկայացնելու ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն, մի կողմից բիզնեսին կտանք հետաքրքրության հնարավորություն, որ պենիտենցիալ հաստատություններում ստեղծեն աշխատատեղեր, իսկ մյուս կողմից բանտարկյալներից, որոնք կներգրավվեն աշխատանքներին, համապատասխան ձևի համաձայն, կպակասեցվի բանտարկության օրերը»,-հայտարարել է Կախա կախիշվիլին: