Վրաստանը ԱՄՆ-ից կստանա 67 միլիոն դոլլարի դրամաշնորհ՝ մինչև 330 միլիոն ավելացման հեռանկարով
Վրաստանը ԱՄՆ-ից կստանա 67 միլիոն դոլլարի դրամաշնորհ՝ մինչև 330 միլիոն ավելացման հեռանկարով

Վրաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները (ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)) ստորագրում են դրամաշնորհային պայմանագիր՝ «Վրաստանի կայուն զարգացմանը նպաստելու համար»:

Ստորագրման արարողությունը տեղի կունենա Վրաստանի կառավարության վարչությունում, այսօր՝ ժամը 11:00-ին:

Արարողությունը կբացեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

Համաձայնագիրը կստորագրեն ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և USAID-ի առաքելության տնօրեն Փիթեր Վիբլերը:

Համաձայնագրով Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վրաստանին կտրամադրի 67 մլն դոլլար դրամաշնորհ՝ այն 330 մլն դոլլարի հասցնելու հնարավորությամբ:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: