Վրաստանը ԱՄՆ-ի համար կարևորագույն մարտավարական գործընկեր է. ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտ
Վրաստանը Ամերիկայի միացյալ նահանգների համար կարևորագույն ռազմավարական գործընկեր է,- այս մասին ասվում է ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի կողմից տարածված մամլո հաղորդագրությունում:
ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչությունում հայտարարում են, որ Վրաստանը ԱՄՆ-ի հետ կիսում է ընդհանուր արժեքները և շահերը:
Մամլո հաղորդագրությունում ներկայացված է Վաշինգտոնում ԱՄՆ-Վրաստան մարտավարական գործընկերության կոնֆերանսին, ԱՄՆ պաշտպանության քարտուղար օգնական Ռոբերտ Կարեմի խոսքով ելույթի ժամանակ արված հայտարարությունները:
Ռոբերտ Կարեմի խոսքով, Վրաստանի և ԱՄՆ-ի խարտիայում գրված սկզբունքները՝ օրենքի գերագույնությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն այսօր վտանգի առջև են և դրա պատճառը Ռուսաստանի գործողություններն են, որոնք խախտում են միջազգային կարգը:
«Միջազգային կարգը բերել է խաղաղություն և բարօրություն: Առանց այդ կարգի պաշտպանության խաղաղություն և բարօրություն չի կարող լինել: Կարևոր է, որ ԱՄՆ-ը ունենա Վրաստանի տեսքով գործընկեր, որը պատրաստ է ներդրում ունենալ ընհանուր անվտանգության գործում»,- հայտարարել է Կարեմը: