Վրաստանը 48 այլ երկրների հետ չի աջակցել ՄԱԿ-ում Ռուսաստանի նախաձեռնած բանաձեւին
Վրաստանը 48 այլ երկրների հետ չի աջակցել ՄԱԿ-ում Ռուսաստանի նախաձեռնած բանաձեւին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Ռուսաստանի նախաձեռնած «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և այլ պրակտիկաների դեմ, որոնք նորացնում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերը» բանաձևին:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 118, դեմ՝ 49, ձեռնպահ՝ 14 երկիր։

Ռուսաստանի նախաձեռնած բանաձեւին դեմ քվեարկած երկրների թվում էր Վրաստանը։ Փաստաթղթին դեմ են արտահայտվել նաև Ուկրաինան, Մոլդովան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Հունգարիան, Ճապոնիան և այլ երկրներ։

Բանաձեւին աջակցել են Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը եւ այլ երկրներ։ Ուկրաինական պատվիրակության պարզաբանմամբ՝ Ռուսաստանը բանաձեւի միջոցով փորձում է արդարացնել Ուկրաինայի դեմ իր տարածքային ագրեսիան։