Վրաստանը 39 երկրի հետ ունի ուղիղ ավիաչվերթներ:
36 երկրներում իրականացվում են կանոնավոր, իսկ 10 երկրում՝ չարտերային չվերթներ:
2019 թվականին կանոնավոր ավիաչվերթներն առաջին անգամ սկսվել են Շվեյցարիայի, Դանիայի, Ուզբեկստանի և Մալթայի ուղղությամբ:
2020 թվականին ցուցակին ավելանալու են նաև Շվեդիան և Ֆինլանդիան, որոնց ուղղությամբ չվերթներ է իրականացնելու «WizzAir»-ը՝ Քութաիսիի միջազգային օդանավակայանից: Վրացական շուկա է նախատեսում մուտք գործել հնդկական «Indigo» ավիաընկերությունը, որը կսկսի իրականացնել ուղիղ ավիաչվերթներ Դելի-Թբիլիսիի ուղղությամբ:
Օրեր առաջ, վրացական պատվիրակությունն ուղիղ ավիաչվերթի մեկնարկի նպատակով բանակցություններ է անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: