Վրաստանը 2019-2021 թթ. ժամկետով նշանակվել է ՄԱԿ-ի կանանց կազմակերպության գործադիր խորհրդի անդամ
Նյու Յորքում, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հանդիպմանը Վրաստանն ընտրվել է ՄԱԿ-ի կանանց կազմակերպության գործադիր խորհրդի (Executive Board of UN-WOMEN) անդամ: Խորհրդի անդամների ընտրություններում տարածաշրջանային սկզբունքի համաձայն հաշվի է առնված 17 տեղ:
Վրաստանը գործադիր խորհրդի անդամ է ընտրվել Արևելյան Եվրոպայի երկրների խմբին հատկացված երկու թափուր տեղերից մեկի համար: Իսկ Վրաստանի անդամության եռամյա մանդատն սկսվում է 2019 թվականի հունվարի մեկից:
ՄԱԿ-ի կանանց կազմակերպության գործադիր խորհուրդը կազմված է 41 անդամ պետությունից և դրա գործառույթն է՝ ՄԱԿ-ի կանանց կազմակերպության գործունեության աջակցությունը, անդամ երկրների առջև ծառացած մարտահրավերներին և դրանց առաջնահերթություններին համապատասխան: