«Վրաստանը՝ գինու հայրենիք» - ցուցահանդես Տոկիոյում (ֆոտո, վիդեո)

Մամուկա Բախտաձեն մարտի 15-ին պաշտոնապես բացելու է վրացական գինու մշակույթի և պատմությանը նվիրված «Վրաստանը՝ գինու հայրենիք» ցուցահանդեսը, որը հյուրընկալում է Տեռադա Վեարհաուս  (Terrada Warehouse) ցուցասրահը:

Ցուցահանդեսը, որը միավորում է բացառիկ հնէաբանական նմուշներ և ժամանակակից տեխնոլոգիաներ, վրացական գինու մշակույթի բացառիկությունը ցուցադրելու նպատակ է հետապնդում:

Ցուցահանդեսն անցկացվում է Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, Գինու ազգային գործակալության և «Վրացական գինի» միության կազմակերպմամբ, միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, «Սաքպատենտի» և Ազգային թանգարանի աջակցությամբ:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մայիսի 7-ը: