Զբոսաշրջության ազգային վարչությունը նախատեսում է սկսել նոր քարոզարշավ, որի համաձայն, Վրաստան ժամանած զբոսաշրջիկներին սահմանապահները կնվիրեն վրացական գինի:
Զբոսաշրջության ազգային վարչությունը այդ նպատակով կգնի 300 000 բրենդավորված գինի, որի վրա կլինի հատուկ էտիկետ: Համապատասխան էլեկտրոնային մրցույթն ավարտվել է այսօր, գնման հավանական արժեքը կազմում է մեկ միլիոն լարի:
Գինին պետք է լինի կարմիր, չոր, 100 տոկոսով սափերավիի սորտի խաղողից պատրաստված:
Գինիները զբոսաշրջիկներին կնվիրեն Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում: