Վրաստանը՝ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, տոնակատարություն Թբիլիսիում, Ազատության հրապարակում [լուսանկար]
Վրաստանը՝ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, տոնակատարություն Թբիլիսիում, Ազատության հրապարակում [լուսանկար]

Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի է ունեցել տոնական միջոցառում։

Միջոցառմանը ներկաների առջև ելույթ են ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն և Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

Ելույթներից հետո տեղի ունեցավ համերգ։

Եվրոպական խորհուրդը երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Վրաստանին շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։