Վրաստան-Ուկրաինա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են երկու ժամում #1TVSPORT
Վրաստան-Ուկրաինա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են երկու ժամում #1TVSPORT

«Վրաստան-Ուկրաինա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են։ Պատրաստվե՛ք ֆուտբոլային մեծ տոնակատարության»,- տեղեկությունը տարածել են ֆուտբոլի ֆեդերացիան և TKT.GE-ն։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024-25 մրցաշրջանի հինգերորդ հանդիպումը Վրաստանի հավաքականը կանցկացնի Ուկրաինայի դեմ։ Հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 16-ին «Բաթումի Արենայում»։

Խաղի տոմսերը վաճառվել են միայն առցանց: TKT.GE-ում վաճառքը սկսվել է այսօր ժամը 12:00-ին և սպառվել ընդամենը երկու ժամում: