Վրաստան-Թուրքիա սահմանին՝ «Վալե» մաքսակետի սահմանային մասում, բացվել է վերանորոգված «Թուրքգոզու» մաքսակետը
Վրաստան-Թուրքիա սահմանին՝ «Վալե» մաքսակետի սահմանային մասում, բացվել է վերանորոգված «Թուրքգոզու» մաքսակետը։
Թուրքական կողմի հրավերով միջոցառմանը մասնակցել է վրացական պատվիրակությունը՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեի գլխավորությամբ։ Միջոցառմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Խունդաձեն, մաքսային վարչության պետ Զուրաբ Սիճինավան, վարչության պետերը։
Վրացական պատվիրակության անդամները թուրք գործընկերների հետ այցելել են նորացված ենթակառուցվածք և ծանոթացել մաքսային հսկողության ընթացակարգերին։
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալն իր ողջույնի խոսքում ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի անունից շնորհավորեց թուրք գործընկերներին նորացված մաքսային ենթակառուցվածքի բացման կապակցությամբ և ընդգծեց մաքսային ոլորտում երկու երկրների սերտ համագործակցության կարևորությունը, որը ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված կապված է մաքսային ընթացակարգերի, տրանսպորտային միջոցների, ապրանքների բարելավման ու պարզեցման և ուղևորների անխափան տեղաշարժի ապահովման և առևտրի խրախուսման հետ։
Նա նշել է, որ Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության համար՝ որպես Արևելք-Արևմուտք տարանցիկ միջանցքի երկրների, առանձնահատուկ նշանակություն է տրվում գրավիչ և մրցունակ տարանցիկ միջանցքի զարգացմանը, որի համար կարևոր է զարգացնել միասնական սկզբունքները:
Գիորգի Կակաուրիձեի խոսքով, Վրաստանի կառավարության առաջնահերթություններից է մաքսային անցակետերի ենթակառուցվածքի զարգացումը, դրանք ժամանակակից սարքավորումներով հագեցնելը և մաքսային ընթացակարգերի արդյունավետ իրականացումը։
«Վրաստանն այս ուղղությամբ մեծ հաջողությունների է հասել։ Ինչպես գիտեք, տարածաշրջանում օրինակելի անցակետեր են «Սարփի», «Թուրգոզու-Վալե» և «Կարծախ-Չըլդիր-Աքթաշ» ցամաքային մաքսակետերը։ Նաև կարևոր ենք համարում երկու երկրների միջև անցակետերի համատեղ կառավարման մասին համաձայնագիրը, որը զարգացած ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործման մեխանիզմ է»,- ասաց ֆինանսների նախարարի առաջին տեղակալը։
Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի կողմից ժամանակակից չափանիշներով և նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ևս մեկ անցակետի առկայությունը կարագացնի մաքսային ընթացակարգերը, ինչը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։
Ինչպես նշում են Եկամուտների ծառայությունից, միջազգային բեռնահոսքի ավելացման շնորհիվ «Վալե» մաքսակետում օրական սպասարկվում են 150 թեթև տրանսպորտային միջոցներ, մինչև 600 սահման անցնողներ և ավելի քան 300 բեռնատարներ։ Թուրքիայի կողմից նորացված մաքսային ենթակառուցվածքի բացումից հետո ակնկալվում է կրկնապատկել նշված տվյալները։