Վրաստան Ռուսաստանի ներխուժումից 13 տարի անց մոտ 300 000 Վրաստանի քաղաքացիներ ստիպված լքել են իրենց տները. Էնթոնի Բլինկեն
Վրաստան Ռուսաստանի ներխուժումից 13 տարի անց մոտ 300 000 Վրաստանի քաղաքացիներ ստիպված լքել են իրենց տները,- այս մասին ելույթ ունենալով Atlantic-Bruke-ի, Ամերիկյան խորհրդի և Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«1990 և 1991 թվականներին նախկին խորհրդային բոլոր հանրապետությունները անկախություն ձեռք բերեցին։ Դրանցից մեկը Վրաստանն է։ 2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան։ 13 տարի անց Վրաստանի գրեթե 300 000 քաղաքացի ստիպված է եղել լքել իրենց տները։ Եթե Ռուսաստանը ներխուժի և օկուպացնի Ուկրաինան, ի՞նչ կլինի հետո։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի ջանքերը՝ հարևաններին խամաճիկների վերածելու, նրանց գործունեությունը վերահսկելու, դեմոկրատական արտահայտվելու փորձերը ճնշելու համար, միայն կուժեղանան»,- ասել է Բլինկենը։
ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանն ասում է, որ ՆԱՏՕ-ն խնդիր է, բայց մարտահրավերը Ռուսաստանի քաղաքականությունն է։
«Ռուսաստանն ասում է, որ ՆԱՏՕ-ն խնդիր է։ Առաջին հայացքից սա աբսուրդ է։ ՆԱՏՕ-ն չի ներխուժել Վրաստան, ՆԱՏՕ-ն չի ներխուժել Ուկրաինա, Ռուսաստանն է ներխուժել»,- ասել է Բլինկենը։
ԱՄՆ-ի պետքարտուղարը նաև նշել է, որ Մոսկվան Արևմուտքին տեղեկատվություն չի տրամադրում վրացական տարածքում տեղակայված ռուսական ռազմական ուժերի մասին։