Վրաստան-Պուրտուգալիայի միջև աշխատանքային միգրացիայի համաձայնագրի շրջանակներում  սահմանվելու են կոնկրետ բնագավառներ և քվոտաներ
Վրաստան-Պուրտուգալիայի միջև աշխատանքային միգրացիայի համաձայնագրի շրջանակներում սահմանվելու են կոնկրետ բնագավառներ և քվոտաներ

Վրաստան-Պուրտուգալիայի միջև ժամանակավոր աշխատանքային միգրացիայի հարցով սկսված բանակցությունների հետագա փուլում սահմանվելու են կոնկրետ բնագավառներ և քվոտաներ:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունում ասում են, որ դրա համար անհրաժեշտ է հետազոտել Պորտուգալիայի աշխատաշուկան, որպեսզի բացահայտվեն դրա կարիքները: Կազմակերպությունը խորհրդակցություն է անցկացվում Վրաստանի համար՝ Եվրամիության երկրների հետ օրինական աշխատանքի ուղղությամբ:

«Սա համընդհանուր բանաձև է, կախված է համատեքստից և երկկողմ հարաբերություններից, ինչպես նաև աշխատաշուկայում առկա կարիքներից: Այս պայմանագրի իրականացման մեխանիզմը պետք է համաձայնեցվի կողմերի միջև, իսկ գործընթացն այժմ իրականացվում է: Բարդ է ասել քվոտայի թիվը: Նման պայմանագրի ունենք նաև Ֆրանսիայի հետ: Օրինակ, Ֆրանսիայի դեպքում իշխանությունը մեկ տարվա կտրվածքով հատկացրել է 500 լարի»,- հայտարարում է Միջազգային միգրացիայի կազմակերպության առաքելության ղեկավար Սանյա Չելեբիչ Լուկովացը՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում:

Նրա խոսքով, օրինական միգրացիայի ուղղությամբ սկսված բանակցությունները արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքներից բացի միտված են երկրի տնտեսական զարգացմանը:

Միջազգային միգրացիայի կազմակերպության ծրագրերի տեղի համակարգող Նաթիա Կվիցիանին նշում է, որ այս փուլում գոյություն ունեցող տվյալներով, եվրոպական աշխատաշուկայում կա որակավորված շինարարների պահանջ:

Գերատեսչության տեղեկությամբ, նշված հարցը Վրաստանի արտաքին գործերի նախարարը և Պորտուգալիայի արտաքին գերատեսչության ղեկավարը քննարկել են Լիսաբոնում: