Վրաստան ներմուծված 24 500 կիլոգրամ հիվանդ կարտոֆիլը կվերադարձվի արտահանող երկիր
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Սարփի» մաքսակետով Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան է մուտք գործել 24.500 կիլոգրամ կարտոֆիլով բեռնված ավտոտրանսպորտային միջոց:
Ըստ եկամուտների ծառայության, վերահսկման ընթացակարգերի ընթացքում հաստատվել է կարանտինային վնասատուի (Synchytrium endobioticum) առկայությունը սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հետազոտության համար վերցված նմուշում:
«Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն, նշված ապրանքը կվերադարձվի արտահանող երկիր», – ասված է հայտարարության մեջ: