Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար, Մարիամ Քվրիվիշվիլին այս րոպեներին հասարակությանը ներկայացնում է 2019 թվականի հաշվետվությունը։
Միջոցառմանը ներկա են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, տարբեր կառավարական գերատեսչությունների, մասնավոր հատվածի, դիվանագիտական կորպուսի, դոնոր կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը Մարիամ Քվրիվիշվիլին ամփոփել է վարչության իրականացրած նախագծերը։ Ներկայացրել է նաև 2019 թվականի վիճակագրական տվյալները։
2019 թվականին Վրաստան է այցելել ռեկորդային 9 միլիոն մարդուց ավել։ 2019 թվականի դեկտեմբերի 29 ներառյալ Վրաստան է այցելել 9.3 միլիոն մարդ։ Աճը կազմել է +7.1 տոկոս։