Վրաստան կայցելի Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողը
Վրաստան կայցելի Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողը

ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն հարցերի համակարգող Ռիչարդ Նեփյուն կայցելի Վրաստան։ Այս մասին տեղեկություն է տարածում Պետդեպարտամենտը։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ նախատեսվում է նաև Նեփիուի այցը Հայաստան։

ԱՄՆ Պետդեպարտամենտի համաշխարհային հակակոռուպցիոն հարցերի համակարգող Ռիչարդ Նեփյուն հունվարի 15-18-ը կմեկնի Հայաստան և Վրաստան։ Երկու երկրներում էլ կքննարկվեն կոռուպցիայի դեմ պայքարում առկա ջանքերն ու մարտահրավերները, ինչպես նաև կբացահայտվեն հետագա համագործակցության ոլորտները:

Հայաստանում համակարգող Նեփիուն կհանդիպի պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության ոլորտի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և կմասնակցի քաղաքացիական հասարակության կլոր սեղանին:

Վրաստանում նա կհանդիպի պետական ​​պաշտոնյաների, հակակոռուպցիոն հաստատությունների, քննչական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։