«Վրաստան կապիտալ» ընկերությունը Վրաստանում իրականացնելու է 500 մլն. դոլարի ներդրում
BGEO Group-ի բիզնես հոլդինգային «Վրաստան կապիտալ» ընկերությունը ներկայացնում է 500 մլն. դոլար արժեք ունեցող ներդրումային պլանը: Միջոցառմանը ներկա է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Վրաստան կապիտալը» ծրագրում է ներդրումներ կատարել զբոսաշրջության ոլորտում: Հոլդինգի կազմ մտնող m2 ընկերությունը երկու տարվա ընթացքում կառուցելու է 10 հյուրանոց: Հյուրանոցները կառուցվելու են՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Կախեթիում և լեռնադահուկային հանգստավայրերում:
Ծրագրված է նաև Թբիլիսիում բարեկարգել մի քանի թաղամաս, որտեղ բնակելի տների հետ միասին կառուցվելու է համապատասխան ինֆրակառուցվածք՝ մանկապարտեզ, դպրոց, ջրավազան, այգի, առևտրական կենտրոն և գրասենյակներ:
«Վրաստան կապիտալը» ծրագրում է ներդրումներ կատարել նաև էներգետիկայի ոլորտում, կոնկրետ հէկերի շինարարության համար տրամադրելու է 119 մլն. ամն դոլար:
Հեղինակ -
Edgar Barsegyan