Վրաստան-Իսպանիա ֆուտբոլային խաղին ներկա կգտնվի հանդիսատեսի 30 տոկոսը
Վրաստան-Իսպանիա խաղին ներկա կգտնվի հանդիսատեսի 30 տոկոսը,- համակարգող խորհրդի նիստից հետո ասաց կառավարության վարչության ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:
«Ինչպես գիտեք, մարտի 28-ին նախատեսված է ֆուտբոլի հանդիպում Վրաստանի և Իսպանիայի հավաքականների միջեւ: Համակարգող խորհուրդը որոշեց թույլատրել հանդիսատեսին հանդիպմանը մասնակցել հեռավորության և բոլոր համապատասխան համաճարակաբանական անվտանգության չափանիշների պահպանմամբ: Ձյուդոյում կանցկացվի «Գրանդսլեմ», որին նույնպես կարող է մասնակցել հանդիսատեսի 30%-ը», – ասաց Դարչիաշվիլին:
Վրաստանի ազգային հավաքական-Իսպանիա հանդիպումը կկայանա մարտի 28-ին «Դինամո-Արենայում»: