Վրաստան-Հունաստան Վրաստանի առաջին ալիքով | Ջրագնդակ
Վրաստան-Հունաստան Վրաստանի առաջին ալիքով | Ջրագնդակ

Ջրագնդակի համաշխարհային լիգայի շրջանակներում Վրաստանի հավաքականը մրցելու է Հունաստանի հետ:

Ռևազ Չոմախիձեի ղեկավարած թիմը Հունաստանի հզոր հավաքականին հյուրընկալելու է «Օլիմպիկ» մարզահամալիրում:

Մեր հավաքականի կազմում իրեն դրսևորելու հնարավորություն է տրվում մի քանի երիտասարդ մարզիկի, իսկ Վատո Դադվանին նշելու է իր նորամուտը:

Վնասվածքի պատճառով հավաքականին չի կարող օգնել Անդրիա Բիթաձեն:

Վրաստանի և Հունաստանի միջև հանդիպումը կսկսվի այսօր, ժամը ՝19:00-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել Վրաստանի առաջին ալիքով: