Վրաստան-Հայաստան սահմանին հրդեհի օջախները մեկուսացնելու համար փրկարարները պայքարում են ուսապարկով բարձրացրած ջրով (ֆոտո)
Վրաստան-Հայաստանի սահմանին հրշեջները շարունակում են հրդեհի մարման աշխատանքերը: Փրկարարները պայքարում են կրակի փոքր օջախների դեմ:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, հրդեհի վայրը անանցանալի է տեխնիկայի համար, համապատասխանաբար, հրշեջ-փրկարարները մի քանի կիլոմետր հեռավորություն անցնում են ոտքով և հրդեհի մարման համար ջուրը կրում հատուկ ուսապարկերով:
Քիչ առաջ, բռնկվել է հրդեհի ևս մեկ օջախ, որի մարման դեմ պայքարում է շուրջ 20 փրկարար:
Սադախլոյում հրդեհ էր բռնկվել երեկ երեկոյան: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, Վրաստան-Հայաստան սահմանի բլրակին, Վրաստանի տարածքում այրվել է 20 հեկտար մակերես, Հայաստանի տարածքում՝ 50 հա: