Վրաստան-Հայաստան սահմանին հրդեհի մեկուսացման աշխատանքերի համակարգման նպատակով տեղում կաշխատի հատուկ շտաբ
«Սադախլո» մաքսային կետի մերձակայքում կստեղծվի հատուկ շտաբ, որը կհամակարգի Վրաստան-Հայաստան սահմանին հրդեհի մեկուսացման աշխատանքերը:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, փրկարարական ծառայության ներկայացուցիչները տեղում բացում են վրաններ:
Զուգահեռաբար, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հրդեհի օջախներն ուսումնասիրելու և վերահսկելու նպատկով տեղում կաշխատի ԱԹՍ-ով (դրոն):
Վրաստան-Հայաստանին սահմանին բլրի վրա բռնկված հրդեհն արդեն մեկուսացված է, սակայն բարդ ռելիեֆի պատճառով, չի հաջողվում մարել կրակը: Կրակի մի քանի օջախներ կրկին կան: Փրկարարները ենթադրում են, որ հրդեհի վերջնական մարմանը անհրաժեշտ կլինի երկու օր:
Հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում է շուրջ 120 հրշեջ-փրկարար:
Հրդեհը բռնկվել էր երեկ երեկոյան: