Վրաստան գործնական այցերը բոլոր երկրներից կիրականացվեն անխափան, նախապես համապատասխան ձևը լրացնելով և ոլորտային գերատեսչությունների հետ համաձայնեցմամբ
Վրաստանում տնտեսական գործունեությանը խթանելու նպատակով, Վրաստան գործնական այցերը բոլոր երկրներից կիրականացվեն անխափան, նախապես համապատասխան ձևը լրացնելով և ոլորտային գերատեսչությունների հետ համաձայնեցմամբ,- այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիքովանին:
Ինչպես նա նշել է, գործնական այցով Վրաստան ժամանող անձինք, պետք է պարտադիր 72 ժամը մեկ անգամ հանձնեն «Փի Սի Ար» թեստ կամ անցնեն 14 օրյա կարանտին և այդ ամենը սեփական միջոցներով:
«Սա չի վերաբերում Եվրամիության այն հինգ երկրների քաղաքացիներին, որոնց համար Վրաստանը բացում է իր սահմանները: Համապատասխան էլեկտրոնային ձևը հասանելի կլինի Վրաստանի կառավարության կողմից ստեղծած՝ www.StopCoV.ge հատուկ կայքում:
Վրաստանը իր սահմանները է բացել Եվրամիության մի շարք երկրների համար: Այդ երկրներն են ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: