Վրաստան են այցելելու ամերիկացի կոնգրեսականներ ՝ Ադամ Կիզինգերը և Ալեքս Մունը
Նոյեմբերի 5-ից 9-ը Վրաստանում այցով գտնվելու են Վրաստանի բարեկամության խմբի համանախագահներ, հանրապետական կոնգրեսականներ Ադամ Կիզինգերը և Ալեքս Մունը: Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, այցի շրջանակներում կոնգրեսականները հանդիպումներ կունենան Վրաստանի վարչապետի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի և խորհրդարանի նախագահի հետ:
Կոնգրեսականները կայցելեն բռնազավթված գիծ և տեղում կծանոթանան գոյություն ունեցող իրավիճակի հետ: Այցի ընթացքում կոնգրեսականները մասնակցելու են Բաթումում կայանալիք Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսին: Կոնգրեսականները կայցելեն Բաթումիի և Փոթիի նավահանգիստներ: Պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ-Վրաստան բարեկամության խմբի անդամներ և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Վրաստանի արտգործնախարարության լրատվությամբ, Ադամ Կիզինգերը Վրաստանի ակտիվ աջակցողն է, ինչը պատկերվում է նրա օրենսդրական նախաձեռնությունների և հրապարակային ելույթների մեջ: Կիզինգերը հանդիսանում է ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից 2019 թվականին ընդունված ՝ Վրաստանի աջակցության ակտի համահեղինակ: Նա նաև ստորագրել է 29 այլ կոնգրեսականների հետ միասին ԱՄՆ-ի առևտրական պալատին հղած նամակը, որտեղ խոսվում է Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կարևորության մասին: Կիզինգերը ակտիվ ելույթներ է ունենում կոնգրեսի լսումների ժամանակ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերի բարձրացման ժամանակ և դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան Վրաստանում:
Կոնգրեսական Կիզինգերը Վրաստան է այցելում երկրորդ անգամ է այցելում Վրաստան: Ինչ վերաբերում է կոնգրեսական Մունին ապա սա նրա առաջին այցն է: