Վրաստան է ժամանելու Լիխտենշտեյնի արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարարը
Վրաստան է ժամանելու Լիխտենշտեյնի արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարարը

Հունիսի 11-ին երկօրյա այցով Վրաստան կժամանի Լիխտենշտեյնի արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարար Դոմինիկ Հասլերը։

Լիխտենշտեյնցի գործընկերոջը կհյուրընկալի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Հանդիպումը տեղի կունենա ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով, որից հետո երկու երկրների արտգործնախարարները մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Լիխտենշտեյնի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ։

Դոմինիկ Հասլերին կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նախատեսվում է նաև Լիխտենշտեյնի արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Այցի շրջանակներում Լիխտենշտեյնի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնության համար մղվող պայքարում զոհված հերոսներին և ծաղկեպսակով կզարդարի հուշահամալիրը։

Վրաստանում այցով գտնվող Լիխտենշտեյնի առաջին դիվանագետը կայցելի օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ և տեղում կծանոթանա իրավիճակին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։