Վրաստան է ժամանելու Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետական քարտուղար
Վրաստան է ժամանելու Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետական քարտուղար

Մայիսի 26-ին Վրաստան է ժամանելու Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետական քարտուղար Պետեր Թաուբերը:

Վրաստանում Գերմանիայի դեսպանության տեղեկությամբ, Պետեր Թաուբերը հանդիպելու է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային, որից հետո նա Վրաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Այցի շրջանակներում, Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետական քարտուղարը Թբիլիսիում այցելելու է Պաշտպանության ինստիտուցիոնալ շինարարության դպրոց: