Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, Մարիա Պեինչինովիչ Բուրիչը։ Բարձրպաշտոնյա հյուրի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել օդանավակայանում։ Նրան դիմավորել են Վրաստանում Եվրոպայի խորհրդի մշտական ներկայացուցչության և Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները
Գլխավոր քարտուղարի այցը կապված է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Վրաստանի նախագահության հետ։ Այցի շրջանակներում նա հանդիպելու է Վրաստանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ։